Ինչպես թխել կատարյալ հաց առանց խմորիչի

Բաղադրիչներ

  • Թան — 420 մլ (կարագի արտադրությունից ստացած)
  • Ձու — 1 հատ
  • Ալյուր — 500 գրամ
  • Շաքարավազ — 3 ճաշի գդալ
  • Կարագ — 70 գրամ (մանր կտորներով պահեք սառնարանի մեջ և ավելացրեք երբ, որ կգա ժամանակը)
  • Սոդա — 1 թեյի գդալ
  • Աղ — 1 թեյի գդալ
  • Չամիչ — 1 բաժակ (կամ ձեր ճաշակով ցանկացած հավելանյութ)

Պատրաստումը

Տաքացրեք միկրոալիքային վառարանը 200 աստիճան։ Թանը և ձուն խառնեք իրար հետ, իսկ ալյուրը, աղը, շաքարավազը և սոդան՝ իրար։ Հետո ավելացրեք սառը կարագի կտորները և խառնեք այնքան, մինչև ստանաք մանր փշուրներ։ Դա պետք է անել արագ, որպեսզի կարագը չտաքանա և միանգամից ավելացրեք չամիչը։ Մի քիչ խառնելուց հետո թանի և ձվի խառնուրդը ավելացրեք վրան և նորից խառնեք։ Բարակ ալյուրի շերտ շաղ տվեք սեղանին և խմորը լցրեք վրան, այնուհետև մոտ 30 վարկյան խառնեք այն ձեռքով։ Բացեք 20 – 23 սմ շառավիղով խմորե սկավառակներ, դրեք թավաի մեջ և դանակով խաչաձև գծեր արեք։ Եփեք մոտ 45 րոպե, բայց խորհուրդ չի տրվում այն համտեսել տաք ժամանակ, լավագույն համը բացահայտվում է սառը ժամանակ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *