Կաթնային բարակ նրբաբլիթներ

Կաթնային նուրբ բլիթներ — սա ավանդական հոյակապ նրբաբլիթների անգլիական տարբերակն է, որը թխում է խմորիչով: Եվրոպայում նրբաբլիթները պատրաստում են շատ բարակ, համարյա թափանցիկ: Ֆրանսիայում դրանց կոչում են «կրեպներ» և մատուցում են հարյուրավոր տարբեր լցոններով: Պատրաստման համար հատուկ հնարքներ պետք չեն, որքան ջրալի է խմորը, այնքան ավելի նուրբ ու բարակ են նրբաբլիթները: Ավելի նուրբ նրբաբլիթներ ստանալու համար կարելի է նաև բաղդրատոմսում նախատեսված կաթի մի մասը ավելացնել մի փոքր տաք վիճակում։ Նախքան առաջին նրբաբլիթ լցնելը, դուք պետք է լավ տաքացնեք թավան: Երբ նրբաբլիթի ծայրամասերը կդառնան փխրուն և կնդունեն շագանակագույն տեսք, ապա այն արդեն պատրաստ է:

Բաղադրիչները

Ալյուր 400 գ․

Շաքարավազ 2 ճաշի գդալ

Հավի ձու 4 հատ

Կաթ 1 լ․

Աղ թեյի գդալի 1/4

Բուսական յուղ 2 ճաշի գդալ

Պատրաստումը

1․ Խառնել ձուն շաքարավազի հետ

2․ Աստիճանաբար լցրեք ալյուրը և աղը, ապա հետո կաթը և դանդաղ խառնեք մինչև ստանաք միասեռ զանգված:

3․ 20 րոպե թողեք հանգստանա

4․ Ավելացրեք բուսական յուղը և տապակեք այն լավ տաքացրաց թավայում

Բարի ախորժակ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *