Բարակ խմոր պիցցայի համար

Բաղադրիչները

Ալյուր 175 գր․

Աղ ըստ համի

Ձիթապտղի յուղ 1 ճաշի գդալ

Խմորիչ 1 թեյի գդալ

Ջուր 175 մլ․

Պատրաստումը

1․ Միավորել ալյուրը, աղը և խմորիչը խոհանոցային կոմբայնի մեջ: Առանձին բանկաի մեջ միավորել յուղը և ջուրը: Առանց անջատելու կոմբայնը, լցնել հեղուկը և հունցել այնքան մինչև ստանաք համասեռ խմոր: Տեղափոխեք ալյուրով ցողված սեղանին և հունցեք խմորը 2-3 րոպե:

2․ Խմորը տեղափոխեք ամանի մեջ և մի բարակ քսեք ձիթապտղի յուղ: Սննդային թաղանթով ծածկեք այն և տեղադրեք տաք տեղում 40 րոպե, մինչև խմորը կրկնապատկվի:

3․ Նորից հունցեք 1-2 րոպե և գլորեք 30 սմ շառավիղով սկավառակ ու դրեք թերթիկի վրա: Ծայրերից 2 սմ — ի չափով փաթաթեք և ավելացրեք լցոնները ըստ ձեր ճաշակի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *