Զաքիրն իրեն վատ է զգում ու մեղադրում է ԱՄՆ-ին․ Կարեն Հովհաննիսյան

Զաքիրն իրեն վատ է զգում, որ մենք մեր սահմանի երկյանքով գերժամանակակից տեսանկարահանող սարքեր ենք տեղադրել։ Նույն պահին նա մեղադրում է ԱՄՆ-ին, մեզ օգնելու համար, որը սուտ է , բացահայտ սուտ։ Պարզապես ամաչում է խոստովանի, որ այդ սարքերը բանակի հետ թև ու թիկունք եղած տեղադրել ու տեղադրում է ՀԱՅ ԱԶԳԸ աշխարհի տարբեր ծայրերից։ Այո, դա իրենց համար մեծագույն ամոթ է , քանի որ պետական մակադակով ունեն բանակին աջակցության ֆոնդ, որին տարին փոխանցվում է «Հայոց Հզոր Բանակ» ծրագրին տարեկան փոխանցվող գումարից կրկնակի անգամ քիչ գումար․․․

Ադրբեջանի պաշպանության նախարար Զաքիր Հասանովը ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է վերջին 2 տարում արցախա-ադրբեջանական սահմանին տիրող հարաբերական հանգիստ վիճակին։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Հասանովը նախ նշել է, որ բանակցություններ են ընթանում, ապա հավելել, որ հայերը սահմանին տեսահսկման համակարգեր են տեղադրել։ «Հայերն ԱՄՆ-ում իրենց հովանավորների շնորհիվ տեսահսկման համակարգեր են գնել և տեղադրել շփման գծի երկայնքով և հետ քաշվել, որպեսզի մենք նրանց չկարողանանք հասնել հրաձգային զենքով։ Ես այդ մասին ասել եմ ԱՄՆ ներկայացուցիչներին, նրանք այդպես էլ չկարողացան բացատրել՝ ինչպես են արել», — ասել է Հասանովը։

Նրա ասածից կարելի է ենթադրել, որ տեսահսկման համակարգերի առկայությունն է, որ ինչ-որ չափով զսպում է ադրբեջանական կողմին հարձակումներ չիրականացնել հայկական կողմի ուղղությամբ։ Հակառակ դեպքում, այդ համակարգերի միջոցով հնարավոր է արագորեն պարզել, թե որ կողմն է խախտել հրադադարը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ հայերն առավելություն ունեն, քանի որ շփման գծում չունեն բնակավայրեր, իսկ ռազմաճակատում անհանգիստ իրավիճակների դեպքում «հարվածում են ադրբեջանական բնակավայրերին»։