Հայաստանի Հանրապետությաան քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ, իսկ… Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մի անգամ չէ, որ ասել, որ ՃՈ-ի նպատակը պետք է լինի ոչ թե վարորդներին տուգանելը, այլ քաղաքացիների անվտանգ երթևեկությունը կազմակերպելը: Ի վերջո, Հայաստանի Հանրապետությաան քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ, իսկ ՃՈ-ն միայն տուգանելու համար չէ…

Թերևս հեղափոխությունից հետո բազմաթիվ անգամ համոզվել եմ նրանում, որ ոչ միայն ՃՈ գործելաոճի մեջ կա փոփոխություն, այլ նաև վարորդների հանդեպ փոխվել է ՃՈ աշխատակիցների վերաբերմունքը…

Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ՃՈ-ի 1210 հաշվառման համարով մեքենայի աշխատակիցներին այսօր տեղի ունեցած միջադեպի արդյունքում մասնագիտական բարձր գիտելիքներով իրենց աշխատանքը պատշաճ կատարելու և մարդասիրական վերաբերմունքի համար…

ՀԳ. Ինձ հետ բան չի պատահել, ամեն բան նորմալ է… )