Իզուր եք այսպես բզկտում Հրայր Թովմասյանին.Վարդ Սիմոնյան

Ուղիղ 1 տարի առաջ….Իզուր եք այսպես բզկտում Հրայր Թովմասյանին՝ մենք ազգովի պարտական ենք նրա տգիտությանը: Մարդը հավաքների մասին այնպիսի օրենք գրեց, որով հնարավոր եղավ իրականացնել բոլորիս հեղափոխության երազանքը:

Էլ չենք խոսում այն մասին, որ նրա մոգոնած Սահմանադրությունը դանդաղ գործող ականներ է դրել պետական բոլոր ինստիտուտների տակ. առայժմ պայթուցիկը սկսել է մխալ Սահմանադրական դատարանի մերձակայքում, իսկ երբ լիարյուն սկսեն գործել մյուս ինստիտուտները, տարվա բոլոր օրերը ՄԱՐՏԻ 1 են թվագրվելու:

Այնպես որ, օր առաջ պետք է ազատվել Հրայրի գլուխգործոցից, իսկ մասնագիտական անպետքության պատճառով ակամայից հեղափոխական դարձածի կիսանդրին հաստատ պետք է տնկել հայրենի գյուղում՝ Հրայրը մարդ չէ, այլ դիդակտիկ նյութ այն մասին, թե ինչու չի կարելի գլխից մեծ գործեր բռնել: