ՀՀ նախագահը համաձայն է իր լիազորությունից զրկվի, դուք ինչո՞ւ եք դա վիճարկում ՍԴ-ում.Մարուքյան

Մեզ ասում են՝ ՀՀ նախագահը համաձայն է իր լիազորությունից զրկվի, դուք ինչո՞ւ եք դա վիճարկում ՍԴ-ում: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մենք նախագահին չենք դիտարկում որպես անձ, այլ որպես ինստիտուտ: Եթե վաղը լինի ուրիշ նախագահ, նախագահը պետք է այդ վերահսկող, հակակշռող լիազորությունն ունենա: Ակնհայտ է, որ եղել է պայմանավորվածություն ՀՀ նախագահի եւ քաղաքական մեծամասնության մեջ, որ այդ լիազորությունը նախագահը զիջի կամ չունենա նման լիազորություն, բայց դա չի նշանակում, որ դա մեզ համար ընդունելի ձեւ է, հետեւաբար մենք վիճարկելու ենք այդ հանգամանքը:

Եթե Սահմանադիրը որոշել է, որ ստորագրելու այդ վեևրահսկողական մեխանիզմը լիազորությունը ունենա, ուրեմն դրա մեջ իմաստ կա: Մենք վերադարձնելու ենք այդ լիազորությունը իր տեղը»,-ասաց ՄարուքյանըՆշենք, որ նախօրեին ՀՀ նախագահը արդեն ստորագրել է ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունը, որը ենթադրում է, որ կոնկրետ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԱԺ որոշումը ուժի մեջ է մտնում առանց ՀՀ նախագահի ստորագրելու՝ հրապարակման հաջորդ օրվանից: