Ձեր մարտավարությունը ավարտվել է, իրար վրա քֆուր դնելն ու հաշիվներ մաքրելը` սրա-նրա ետեւում թաքնվել․ Արթուր Հայրապետյան

Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Շուստրիությունը թոզ ու դուման է կապել։ Պետք լինի բոլորին կնսեմացնեն, որ իրենք մի գլուխ բարձր երեւան։ Ցավոք այդ շուստրի տեսակը, մեծամասնության ողնաշարում է։ Անողնաշար էլի՞..

«Քաղաքական տզրուկներ»-ի ինստիտուտը նոր չի, վաղուց դուք եք այն ստեղծել եւ ձեր ձեռքով ամեն մեկի ճակտին դաճել, քֆուր կուլ տվել` ով որ խախտի երդումը` «անբարոյականի զավակ» լինի..`ու ձեր մարտավարությունը ավարտվել է, իրար վրա քֆուր դնելն ու հաշիվներ մաքրելը` սրա-նրա ետեւում թաքնվել։

Մեր փայ «տուպոյ» ընդդիմությունը խաղում է` օգտվում, սնանկ ու տնանկ ժողովրդի կարգավիճակից։ Երբ անգամ քսան տարի երկիրը տանջամահ արածներն են իրենց խոսքի մեջ ասում, թե մենք մտածում ենք ժողովրդի մասին, ուզում եմ մի քար առնել ձեռքս` ջհանդամին քարի մեջ արյուն չկա։ Այն դեպքում, որ մի քիչ խոհեմ, որ լինեին, ընդհատակ կնացնեին, որ գոնե որոշ ժամանակով մոռանայինք դրանց դեմքերն ու աննորմալ ժխշումները։ Ու քանի որ շարունակվում է թափով գործել ընդդիմությունը` բառը օգտագործելով անձնական շահի, մեր փայը ավելանում է, իսկ «տուպոյությունը» արմատներ գցում։

Մնացածին էլ ձեռնտու է` «ընդդիմությունը» կաղ է` զանգ կախող չկա, ու դրա համար էլ ցանկացած «տուպոյի» ասածն էլ դառնում է զավեշտ, եթե անգամ ճշմարտության մի նշույլ անգամ կա։ Բայց մոռանում են, որ կարեւոր է, թե այդ ճշմարտությունը ով է ասում։ Դրա համար էլ` կապիտալ հետ գցողն ու օլիգարխը նույն մարդն են` երկուսի բաժանված ու դեմն առնող չկա։

Գնալով ավելի քիչ ենք հիշատակում առաջնթացը եւ ավելի շատ՝ մուտացիան, ու բոլոր այն փաստարկները, որ առաջ ենք քաշում նրա առավելությունները ներկայացնելու համար ընդամենը բացառիկ աղետի ախտանիշներ են…

Ով ասես, իրեն մեյդան է գցում, ուզում է փրկիչ ձեւանալ` փրկել ժողովրդին։ Բայց (ձեւական) ընդդիմության մեջ ժողովրդի մասին մտածող չկա։ Ինքնահաստատվելու խնդիր էլ կա՝ մարդկանց բթացնելու աստիճան՝ բութ եք ու կեղեքիչ։ Ամենահայրենասերը դուք եք, լավ, մենք ձեր շուստրիությունը, որտեղի՞ց ունենանք։ Դուք ընդամենը անձնական հարցեր լուծող զանգված եք։ Ինչքան կոպիտ՝ մտքներիդ այլ բան, օդ դուրս տալը՝ ձեւական, արհեստածին բառերով շաղախ, այո՛, ինչքան «կծու» ներկայանաք, այնքան ծափահարողների պակաս չեք ունենա։ Միեւնույն է կամք դրսեւորող տեսակից կիլոմետրերով հեռու ե՛ք։ Ու եթե կոնկրետ պահանջներ չունեք, որ կարող են դեր խաղալ, ուրեմն մնալու եք բոլորից մի գլուխ ցածր` հաճախորդ։