ՀՀ սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել

Հայտարարություն

Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան և միջազգային կառույցները։ Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։

Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը։

  • Հրայր Թովմասյան
  • Ալվինա Գյուլումյան
  • Ֆելիքս Թոխյան
  • Արաիկ Թունյան
  • Աշոտ Խաչատրյան
  • Հրանտ Նազարյան
  • Արևիկ Պետրոսյան