Սրանց հեռացումը պետք է կարգավորվի առնետների՝ կրծողների ախտահարման, դերատիզացիայի կանոններով… Արտակ Գալստյան

Երեկ դիտեցի Հրայր Թովմասյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գուլումյանի հարցազրույցները:

Բա վարկերս ով պիտի մուծի, բա եվրոպայիս փողերը, բա դա ինձ չի վերաբերում և այլն:

Ոչ մի խոսք պետության կայացման մասին, միայն անձնական էժան շահ և սա ասում են մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ որոշել են մեր ճակատագիրը:

Այսօր էլ ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան և միջազգային կառույցները։ Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։ Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով

Սահմանադրության գերակայությունը։ Ասեմ ձեզ, առաջին զգացմունքս՝ նոխկանքն է: Աստծո կողմից ստեղծված արարածը, որքան ողորմելի , անարժանապատիվ և էժան կարող է լինե, ընդ որում, այդ ամենն էլ դիտարկի որպես առավելություն:

Տեսնելով նրանց ճեպազրույցները և այսօրվա հայտարարությունըմ, ես մի բացահայտում արեցի ինքս ինձ համար:

Սրանց հեռացումը ՍԴ-ից, պետք չէ դիտարկել սահմանադրության, օրենքների ենթատեքստում:
Սրանց հեռացումը պետք է կարգավորվի առնետների՝ կրծողների ախտահարման, դերատիզացիայի կանոններով, որոնք երկուսն են՝ կանխարգելիչ և բնաջնջող։

Կանխարգելիչ դերատիզացիան՝ կրծողներին սննդից զրկելը և նրանց բների ավերելն Է

Բնաջնջող դերատիզացիան իրականացնում են հատուկ կանխարգելիչ հիմնարկությունները , այս դեպքում ԱԺ-ն:

Այս համատեքստում ես դեռ չեմ տեսել մի երկիր, որ առնետներին վերացնելու համար Վենետիկ և ՄԻԵԴ դիմի, օրենք ընդունի ու դեռ առնետներն էլ որոշեն բողոքարկել այդ օրենքը դատարանում կամ հայտարարեն, որ հակասահմանադրական է:

ՍԴ-ի դերատիզացիան լրիվ կազմով, անհրաժեշտություն է, իսկ հապաղումը կհանգեցնի նոր համաճարակի:

Այլ խնդիր է, որ ԱԺ-ն, որը տվյալ դեպքում հանդես է գալիս, որպես հեղափոխության գլխավոր սանիտարահիգենիկ ծառայություն, պետք է պատասխան տա, թե՞ ինչու երկու տարի չի իրականացրել իր պարտականությունը, չի վերացրել ՍԴ-ից առնետներին՝ վարակը:

Արտակ Գալստյան