Աբրահամ Մանուկյանի կալանավորման որոշումը կայացվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կալանավորվեց։

Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը): Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։