Թայլանդում կապիկներին ստրկացրել և աշխատացրել են (video)

Թայլանդում կոկոսի կաթը շատ հայտնի է ու մեծ պահանջարկ է վայելում՝ բերելով խոշոր եկամուտ երկրի տնտեսությանը: Սակայն կենդանապաշտպաններն ահազանգում են՝ կոկոսների հավաքման նպատակով ստրկացնում են կապիկներին՝ ստիպելով անդադար աշխատել: Ըստ PETA-ի՝ կապիկների ձագերին վաղ տարիքում բաժանում են մայրերից, դաժան կերպով վարժեցնում ու պահում շղթաներին գամված: Արդեն իսկ կան սուպերմարկետներ, որ, ի նշան կենդանիների աջակցության, հրաժարվում են կոկոսի կաթից:

ԼՐԱՀՈՍ