ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆ ՊԱՐՈՆ Ս. Պ. ԿԱՊԻՐԿԻՆԻՆ.Ռուզան Ասատրյան

ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆ ՊԱՐՈՆ Ս. Պ. ԿԱՊԻՐԿԻՆԻՆ

Հարգարժան պարոն Կապիրկին

Որքան մեզ հայտնի է Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և ըստ դաշնագրի՝ պետք է պաշտպանված լիներ ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից, երկրին սպառնացող վտանգի դեպքում: Արդեն երրորդ օրն է՝ ձայն բարբառո հանապատի և այսօր ոչ միայն զոհեր ու վիրավորներ կան, այլև խաղաղ գյուղերի ռմբակոծված բնակելի տներ:

Դուք տեղյակ եք, անշուշտ, պարոն դեսպան, որ հունիսի 12-ին ադրբեջանական զինուժը խախտել է մեր պետական սահմանը և բազմիցս արված հայ սահմանապահների նախազգուշական խաղաղ ազդակներին, նրանք ուխտադրժորեն կրակ են բաց արել հայոց սահմանապահների ուղղությամբ, փորձելով սադրել մեր զինվորներին: Իրենց հայրենի հողն ու սահմնանները հսկող պատվասեր հայորդիները կյանքի գնով դիմադրել են՝ ցավ ի սիրտ՝ չորս հերոսներ զոհվեցին:

Հայերս մշտապես խորին հավատարմությամբ ենք վերաբերվել մեր ռուս եղբայրներին, հաշվի առնելով հնագույն ռուսական բիլինաներում Սվյատագորի վկայությունը՝ հայկական Էպոսի Սանասարի հետ ունեցած եղբայրական կապի մասին:

Հարգարժան պարոն դեսպան, ինչու միշտ, նման դեպքերում հավասարություն է դրվում զոհի և բարբարոս վայրենու միջև: Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ և մշտապես կեղծ հավատարմություն ցուցաբերելով Ռուսաստանին, 1990թ. երբ պատրաստվում էինք հայաթափված Նախիջևանն էլ ազատագրել թուրքական ստրկացումից, ահա այդ օրերին Հեյդար Ալիևը Ելցինին համոզում է կանխել հայերի մուտքը Նախիջևան այն պայմանով, որ Ադրբեջանը կմնա Ռուսաստանի կազմի մեջ և ինչ, երբ կանխվեց Նախիջևանի գրոհը, առաջինը Ադրբեջանը անկախացավ Ռուսաստանից…Այս կարճ տողերի տակ շատ բան կա ասելու:

Հարգարժան պարեն դեսպան, տեղյակ պահեք ձեր կայսրությանը, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և երբ Ռուսաստանին անհրաժեշտ էր Սիրիա հայկական բանակի սակրավորներ ուղարկել, մենք դարձյալ պատրաստակամ ուղարկեցինք: Հայերս օրենք չենք սիրում խախտել և ուզում ենք, որ մեզ հարգեն: Որքան դուք եք մեզ, որպես ավագ եղբայր անհրաժեշտ, նույնքան հայերս ենք ամուր կանգնած ռուսական պետության հզորության թիկունքում:

Հայաստանը խաղաղության խարիսխ է Կովկասում՝ ձեր համար, պանթուրքիզմը նաև ձեր թշնամին է…

Մեծագույն հարգանքով՝

Ռուզան Ասատրյան

Գրող, հրապարակագիր

15. 07. 2020թ.

Թարգմանեք ռուսերեն, բարեկամներ