Ում Ազգանունը ՅԱՆ-է, դիմում եմ բոլորիդ.Հայկ Թորոյան

Ում Ազգանունը ՅԱՆ-է, դիմում եմ բոլորիդ, Հարգելիներս, մի կողմ դրեք Ձեր բոլոր ներքին քաղաքական հայացքներն ու ատելությունը, ցավում եմ, որ հակաիշխանական որոշ օգտատերեր իրենց ատելությամբ բացարձակ չեն տարբերվում ադրբեջանական օգտատերերից։

Այժմ Հայոց երկիրը պատերազմական վիճակում է, իսկ պատերազմները դառնալից են, որոնք խլում են մարդկային կյանքեր, համ գրում եմ, համ հոգումս իրոք մեծ կսկիծ ու ցավ է, վստահ եմ նաև, որ բոլոր Հայերի ոգում նույն կսկիծն ու ցավն է, մի գուցե շատերիդ աչքերում նաև արցունք է, բայց կյանքն է այդպիսին, Հայի կյանքը միշտ եղել է պատերազմներով լեցուն, հաղթանակներով լեցուն և ցավալի կորուստներով։

Աշխարհը իրոք անարդար է, պատերազմները ինձ համար չունեն ոչ մի արդարացի տրամաբանություն, քանզի նրանք կյանքեր են խլում, պատերազմները դարձել են մեծ բիզնեսներ, որոնք կառավարվում են մեծ երկրների կողմից, եկամտաբեր են մի շարք Զենք արտադրող երկրներին, քանզի ցանկացած զենք մի օր պետք է կրակի.. Այժմ խնդրում և հորդորում եմ, եկեք լինենք միասնական և պահպանենք զսպվածություն, աջակցեն իշխանությանն ու Հայոց բանակին, իսկ Իշխանությունը պարտավոր է ԱԱԾ-ի միջոցով այս օրերին ցանկացած ներքին դավադրություն դիտարկի, որպես դավաճանություն և Զինվորական օրենսգրքով դատապարտի ցմահ ազատազրկման, քանզի ցանկացած ներքին ընդվզում, ցանկացած ապատեղեկատվություն, ցանկացած հակապետական գրառում, կդիտարկվի, որպես օտար թշնամուն աջակցություն և երկրի ներսից պարիսպների թուլացում…

Հայը միշտ եղել է միասնական և պետք է լինի միասնական.. Մենք «այսօր կանք», «վաղը չենք լինի», բայց մեր երկիրը, մեր հողն ու ջուրը՝ պետք է լինեն հավիտենական, մինչև աշխարհի վերջը… Իսկ ես, շարքային քաղաքացիս, անկախ Հայաստանում տիրող Կորոնավիռուսի համաճարակի լայնածավալ տարածման վտանգին պատրաստակամ եմ, ցանկացած պահի, մի մասնիկը դառնալ հայոց բռունցքի։ Սիրում եմ Քեզ Հայ Ժողովուրդ, սիրում եմ Քեզ հայոց աշխարհ… Թող Տեր Աստվածն ի Քրիստոս պահապան լինի Հայոց աշխարհին և Հայ Զինվորին.. Խոնարհվում եմ, բոլոր զոհված հայորդիների շիրիմներին… Դուխով Ժողովուրդ ջան.. Քրիստոս Տերը Մեզ պահապան.