Տիգրանն՝ ի պաշտպանություն կրեմլի գործակալ Մարգոյի, մի նոր երկտող է գրել.Հրանտ Վարդանյան

ԿԱՐՄՐԱԽԱՅՏ ՄԱՐԳՈՆ ՈՒ ԻՇԽԱՆ ՏԻԳՐԱՆԸ

Սա արդեն ներքին թշնամու կողմից հայտարարված պատերազմ է՝ հայ ադրբեջանական պատերազմական ծայրահեղ լարված իրավիճակում։
Մարգոն ու Տիգրանը իրենց վրա են վերցնում չեկիստական, հակահայկական ենիչերիների կողմից հայտարարված պատերազմի դրոշը, որի շտաբը հարյուր տարուց ավել հանդիսանում է չեկիստական կարմիր Կրեմլը։

Համոզված եմ,որ սրանք ոչ մի ինքնուրույն քայլ չէին կարող անել առանց տիրոջ հրահանգի,համոզված եմ,որ այս հռետորաբանության հետևում մի ամբողջ բոլշևիկյան կարմիր բանակ է կանգնած՝ սովետական, լպրծուն մտահորիզոնով։ Հայկական ազգանուններով լյուստրացիայի ենթարկվող ցուցակներով, քոչարյանական քոծերից կազմված, տեղական մի ամբողջ ոհմակ իրենց հատուկ առոգանությամբ ու դիրքորոշմամբ Տիգրանա-Մարգոյական դրոշակակիրներով պատերազմ։Սա արդեն ուղղակի տեսակետներ չեն,սա արդեն ՀՀ սուվերենությանը նետված մարտահրավեր է, ազգային դավաճանության ժանրի բոլոր գույներով։

Տիգրանն՝ ի պաշտպանություն կրեմլի գործակալ Մարգոյի, մի նոր երկտող է գրել, որում մասնավորապես մեղադրում է ՀՀ Վարչապետին սորոսականության շտամպ դարձած, Կրեմլի կողմից հաստատված պիտակավորմամբ։Տիգրանն իր վիրավորված սրտի խոսքն է ուղղում՝ սլավոնական համալսարանի ռեկտոր՝ Արմեն Դարբինյանին։Այս ամենը կարելի էր դիտարկել ինչպես պատասխան քայլ, հարազատ կնոջը պաշտպանելու խղճուկ փորձ, եթե չլիներ ռեժիսորի խոսքը ուղղված ՀՀ բանակին։ ՀՀ փրկության միակ ճանապարհը, ըստ մեծն արտիստի՝ (կարմրախայտ)-ի այս ոճաբանությյամբ, իր մեջ կրում է ռազմական հեղաշրջման ակնարկ։

Մարգոյի ամուսնու խոսքը՝

Пашинян не способен на конструктивный диалог с Россией. Не для этого он брал власть и зомбирует людей.

Есть надежда на сильную армянскую армию, которая завоевала заслуженный авторитет в обществе. Но, не думаю, что война на два фронта, один из которых турецко-армянский, вселяет большой оптимизм в здравые головы.
Այս ամենը հիշեցնում է նախորդ դարասկզբի բոլշևիկյան կարմիր բանակի,հայ բոլշևիկների դավաճանական քայլերը՝ ընդդեմ անկախ Հայաստանի նորատեղծ պետության։

Հ.Գ.

Այսօր՝ ձեր կարմիր սատանի որջը փտած է, այն օրեցօր քանդվելու, մասնատվելու ճանապարհին է։Մենք ՀՀ անկախ պետություն ենք,նրա կիսով չափ ազատագրված ժողովուրդը,որի հասցեին այդքան ջերմ եք խոսում։Մենք տեսնելու ենք իմպերիայի լիակատար անկումն ու ձեր փախուստը, ձեր իսկ ստրկացած ընտանիքի կողմից փառաբանված, ձեր կեղծավոր հայրենիքից։