Այ սրանց ու սրանց պաշտպանող վիժվածքների պատճառով է հարազատս մահացել՝ չհասցնելով նորածին թոռանը տեսնել գոնե.Ռեգինա Պրազյան

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia

Մինչ ԱԺ պատգամավորը շահագրգռված է ոստիկանին ամենալկտի ձևով վիրավորող ինչ-որ փնթի թափթփուկի շահերը պաշտպանելով և առանց ամաչելու քոչարյանական լրատվականից այդ հակահիգենիկի ձեռքերի և ոտքերի ակտիվ շարժումներով տեսանյութով կիսվելով՝ ես ու մեր բարեկամները սգում ենք մեր հարազատի մահը։ Սգում ենք ամեն մեկս մեր տանը նստած արցունքների մեջ լուռ խեղդվելով։ Բարեկամուհիս առողջական որևէ խնդիր չուներ ու մահացավ այդ չարաբաստիկ коронавирус-ից։ Բոլորս կոտրված ենք, որ գոնե վերջին հրաժեշտը չենք կարող տալ ըստ պատշաճի։ Բժիշկները ջանք չեն խնայել նրա կյանքը փրկելու համար, բայց ի՞նչ…..

Այդքան մեծ հարգանք վայելող ու մեծ շրջապատ ունեցող մարդու թաղման արարողությանը մասնակցել են միայն մի քանի հոգի։ Գիտե՞ք ինչի։ Որ ԶոհրաբՅԱԽՔ-ները տարբեր դիրքերով փռվեն ասֆալտին ու Ծառուկյան պաշտեն իրենց գլխին էլ հարյուրավոր ծախված ստրուկների հավաքելով ու վարակելով։ Որ ամեն մի փնթի կռիվ տա ոստիկանի հետ ամենալկտի ձևով ու վիրավորական արտահայտություններով մի հատ դիմակ չկրելու խաթր։ Որ երիտասարդ պոռնիկները առանց ամաչելու ոստիկանի ներկայությամբ ու տեսախցիկի առաջ ասեն քիչ են կոտորել թուրքերը ձեզ ու մենք էլ դիմակ չենք դնելու։ Այ սրանց ու սրանց պաշտպանող վիժվածքների պատճառով է հարազատս մահացել՝ չհասցնելով նորածին թոռանը տեսնել գոնե։

Տեսանյութի փնթին բողոքվում է թե թոքերի հետ խնդիր ունի ու դիմակ չի դնելու։ Բա ո՞նց չասեմ ախր։ Որ չասեմ կպայթեմ։ Բա այ փնթի ամենառիսկայինն ու վտանգավորը դու ես էս պահին ու մի հատ էլ դիմակ չե՞ս ուզում դնես։ Որ ի՞նչ անես։ Որ վարակես ուրիշի հարազատին ու նա մահանա, իսկ դու քեզանից գոհ կյանքդ վայելե՞ս։ Քո նմանները ու ԶոհրաբՅԱԽՔանմանները քանի հոգու ապագա են խեղաթյուրել։ Զզվում եմ ձեր տեսակից եսասեր ու նողկալի փնթիներ։

Ով իշխանությանը, ոստիկանին ու պարետին դեմ ինչ խոսի զոմբիացած կկիսվեք ու շահերը կպաշտպանեք։ Իսկ ես կդիմեմ ՀՀ ոստիհանությանը։ Քանի որ տեսանյութի փնթին խոստովանեց, որ ոստիկանների կողմից արձանագրություն կազմելու գործողությանը խոչնդոտել է սեփական անձնագիրը պատռելով՝ ապա հարկ է նշել, որ նշածս փաստը Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասն է և ըստ որի պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ կամ կնիքներ հափշտակելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է շահադիտական դրդումներով կամ անձնական այլ

շահագրգռվածությունից ելնելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հուսով եմ կենթարկեկ թե տվյալ անձին և թե իր նմաններին քրեական պատասխանատվության։ ԵՒ ինձ ամենևին հետաքրքիր չէ, թե իրեն դիմակը հարմար է թե ոչ։ Մարդիկ են մահանում իր նմանների պատճառով անգամ առողջական որևէ խնդիրներ չունենալով հանդերձ։ Խիստ կասկածում եմ, որ առաքումը վազելով է իրականացնում։ Գործատուին հարկավոր է ևս պատասխանատվության ենթարկել։ Թող կամ իր աշխատողներին սաստի, կամ էլ ուղարկի գրողի ծոցը, թե չէ մի օր էլ առաքումով վիրուս եք տանելու մարդկանց!!! Հատուկ ուշադրություն դարձրեք այն փաստին, որ ԱԺ ոչ բարով պատգամավոր, ղազագիր կնքած ու ստախոս Նաիրա Զոհրաբյանն է այս լկտիությունը տարածում խաղալով ոստիկանների անվան հետ և դիմակ չկրելու պրոպագանդա անում՝ պաշտպանում օրինախախտ փնթիին!!!