ՔՈՉԱՐՅԱՆԸ` ԹԱԿԱՐԴՈւՄ. Սերժականները առաջ են մղում Քոչարյանին` հետագայում նրանից ազատվելու նպատակով

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո, որը նրա թերեւս ամենաթույլ եւ ասելիքի ամենամեծ դեֆիցիտն ունեցող հարցազրույցներից մեկն էր, հանրային շատ շրջանակների ուշադրություն է գրավել այն, որ հարցազրույցի շատ մեծ եւ անգամ պաթոսին առնչվող գնահատականներ են հնչել նաեւ այն շրջանակից, որի հետ Ռոբերտ Քոչարյանը լարված դիմակայության եւ տարաձայնությունների մեջ էր իր հետնախագահական տասնամյակում:

Այդ առումով իհարկե հետաքրքիր շատ բան կա, ոչ միայն այդպիսի վերադասավորման տեսանկյունից: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանի ներկայիս ամենասուր եւ կոշտ քննադատների դիրքերում են անձինք, ուժեր, որոնք մի քանի տարի առաջ նրա կամ նրա աջակցությունը վայելող ուժերի հետ դաշնակցված գործում էին Սերժ Սարգսյանի դեմ:

Բայց, դա իհարկե քաղաքականություն է, որտեղ հիմնականում չկան հավերժ թշնամիներ ու բարեկամներ, կան շահեր, ինչպես ասել է համաշխարհային պատմության քաղաքական մեծերից մեկը: Հենց շահն էլ այս դեպքում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարցազրույցի նկատմամբ գրեթե պաթետիկ ակնածանքի հիմքում է, որ դրսեւորվում է նախկին համակարգի, այսպես ասենք՝ սերժսարգսյանական թեւից:

Շարունակությունը՝ տեսանյութում