Կայֆա», չէ՞…Սակայն ոչ`.Անի Կարապետյան

Օրենքի երկիր «Նոր Հայաստան»-ը
«Շուրջ երկու շաբաթ ոստիկանության Երևանի պարեկապահակակետային ծառայության գունդը գրաված, երեք ոստիկան սպանած, բժիշկներին պատանդ պահած «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արմեն Մխիթարյանը, Գագիկ Եղիազարյանն ու Արեգ Կյուրեղյանը դատապարտվեցին 7 տարվա ազատազրկման, էդուարդ Գրիգորյանը՝ 6, իսկ Սեդրակ Նազարյանը 8 տարվա։ »
Այս վճիռը հրապարակեցին, աղմկեցին, հայտարարեցին, տարածեցին, իբր` տեսա՞ք, պատիժներ ենք սահմանել…
Հայ հասարակությունը թեթևացած շունչ քաշեց, որ վերջապես կպատժվեն հակահայ, հայատյաց ու հայասպան հանցագործները:
Մեկ էլ հո՞պ… Կարդում ենք`
«…մինչ բողոքարկումը նրանք բոլորը կմնան ազատության մեջ, բացի 25 տարվա ազատազրկման դատապարտված Սմբատ Բարսեղյանից։ »
Սրա մասին կարծես քչերը գիտեն, կամ էլ նորմալ են համարում, և չեն աղմկում:
Զոհվածների հարազատներն ու տուժողներն էլ հավանաբար հուսալքվել ու զզվել են այդ ամենից:
Պատկերացնու՞մ եք, Հայաստանի դատարաններում դատվող բոլոր ամբաստանյալներին, որոնց 6, 7, 8 տարվա պատժաչափ են սահմանում` բաց թողնեն, և ասեն` ազատ եք, ուզում ե՞ք կուսակցություն ու շարժումներ հիմնադրեք, ակցիաներ արեք, հիմար բաներ դուրս տվեք, և այլն, հենց պետք լինեք` կասենք…
Այդ դեպքում մնացած ազատազրկման դատապարտվածներն ինչու՞ են կալանավայրում, ո՞վ կարող է ասել:
Նրանց մեջ իրենց մեղքը չընդունող, կամ դատավճիռները բողոքարկողներ չկա՞ն, հաստա՞տ…
Պատկերացնու՞մ եք, բոլոր դատարաններում, բոլոր ամբաստանյալներին առաջին ատյանի դատարանները պատժաչափ սահմանեն, և հետն էլ վճռեն` «… դե եթե չեք ընդունում մեղադրանքը, և որոշել եք բողոքարկել դատավճիռը, խնդիր չկա` ուրեմն ազատ եք` գնացեք տուն, թող վերաքննիչը որոշի` հետո կտեսնենք…»:
«Կայֆա», չէ՞…
Սակայն ոչ` ախր Հայաստանում դատվող բոլոր ամբաստանյալները չէ, որ հակահայ սորոսականներ ու թուրքական գործակալներ են, որ բաց թողնեն:
Աստծո սիրուն, միայն թե չասեք` «…օրենքով է ամեն ինչ…»: Այս կարգի դատարկ արդարացումները պահեք ձեր անուղեղ զոմբիների և հոգեկան հիվանդ, կամ թրքահպատակ երկրպագուների համար:
Իսկ Արցախի հերոսներին առանց դատավճռի տարիներով կալանքի տակ են պահում:
Իսկ դատավորին հարց ուղղելու համար երիտասարդներին ամիսներով կալանքի տակ են պահում:
Ողբամ քեզ, իմ բազմաչարչար հայ ժողովուրդ…
Փաստորեն Հայաստանում այս ամենին հետևող իրավագետ էլ չկա:
ՀԳ
Ավելացնելու ոչինչ չկա…
Զազրելի է, և ողբալի է: