Ամենայն հավանականությամբ Աշոտյանը ընկել է թյուրիմացության գիրկը.Լիզա Ճաղարյան

«Եթե ինտելեկտուալ էիք, ինչո՞ւ էիք առաջին պլան բերել Շմայսին, Սաշիկին, Սեյրան Օհանյանին, Մանվել Գրիգորյանին, Թոխմախի Մհերին, Նեմեցին, Լիսկային, Փուչիկ Կարենին, Մարգարիտ Եսայանին, Լֆիկին, Չոռնի Գագոյին, Նովոյին, Հովիկ Աբրահամյանին և տասնյակ այլ նմանատիպ դեմքերի ու դեպքերի:
Ամենայն հավանականությամբ Աշոտյանը ընկել է թյուրիմացության գիրկը՝ հաշվի առնելով, որ իշխանական շատ պատգամավորների անվանում են «ուսապարկեր»: Իրեն թվացել է, որ նրանց ֆոնին ինքը կարող է պնդել, թե իրենք ինտելեկտուալ են: Ոչ, երկուսդ էլ նույնն եք, պարզապես տեղադրված եք տարբեր զամբյուղներում»